Միացյալ Նահանգներն ընդարձակել է սանկցիաներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի

Միացյալ Նահանգներն ընդարձակել է սանկցիաներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի
Միացյալ Նահանգներն ընդարձակել է պատժամիջոցներն ընդդեմ Հյուսիսային Կորեայի իր սանկցիոն ցանկում ներառելով եւս երկու բարձրաստիճան հյուսիս-կորեացի պաշտոնյայի: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հայտարարությունից: Երկու պաշտոնյաներն էլ Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության բարտրաստիճան ներկայացուցիչներ են, կապված կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ ռազմական արդյունաբերության դեպարտամենտի հետ: Վաշինգտոնը իր այս որոշումը մեկնաբանել է այն իրողությամբ, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ կապ ունեն Փհենյանի միջուկա-հրթիռային նախագծերի հետ: