Նյու Յորքը, Ֆիլադելֆիան եւ Սան Ֆրանցիսկոն դատի են տվել Պենտագոնին

Նյու Յորքը, Ֆիլադելֆիան եւ Սան Ֆրանցիսկոն դատի են տվել Պենտագոնին
Ամերիկյան երեք խոշորագույն քաղաքներ Ֆիլադելֆիան, Նյու Յորքը եւ Սան Ֆրանցիսկոն դատի են տվել ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Ըստ հայցի, երեք քաղաքների ղեկավարները կարծում են, որ ռազմական գերատեսչությունը հարկ չի համարել իրազեկել իր նախկին աշխատակիցներին, որ աշխատանքի համար ոչ պիտանի ճանաչվելուց հետո նրանք այլեւս չեն կարող զենք կրել: Այս թերացման հետեւանքով էլ Պենտագոնի նախկին աշխատակիցների մասնակցությամբ արձանագրվում են սպանության դեպքեր, ինչպես դա եղավ տեխասյան եկեղեցում, որտեղ զոհերի թիվը կազմում էր 26 մարդ: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է այս առնչությամբ, որ ԱՄՆ Պնախարարությունը լուրջ սխալ է թույլ տվել, որի հետեւանքով անմեղ մարդիկ են մահացել եւ զենքը թողնվել է այն մարդկանց ձեռքին, ովքեր կարող են անուղղելի վնաս հասցնել հասարակությանը: