Կեթաս մարդուդ, երեխուդ կասես. Ավագանու նիստը անցնում է լարված մթնոլորտում (տեսանյութ)

Կեթաս մարդուդ, երեխուդ կասես. Ավագանու նիստը անցնում է լարված մթնոլորտում (տեսանյութ)
«Երկիր Ծիրանի» խմբակցությունը ընդդիմանում է օրակարգային հարցերին, ելույթներ ունենում։



Օրակարգի 8-րդ հարցով քննարկվում էր գույքի փոխանակման մասին հարցը, ԵԾ ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ավագանու անդամներին կոչ արեց ճիշտ քվեարկել, սթափվել։ Այս խոսքից հետո ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Հովհաննես Ավանեսյանը արձագանքեց. «Կեթաս մարդուդ, երեխուդ կասես»։ ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանը, որը հաշվիչ հանձնաժողովի անդամ է, անձամբ որոշեց հաշվել քվեարկության ձայները, ինչն էլ զվարճացրեց ՀՀԿ-ականներին։



«Ստեղ լավ նայի, 4 կողմ, լսո՞ւմ ես»,-տեղից խոսեց նրանցից մեկը։ Նշենք, որ այսօրվա օրակարգում ներառված է 30 հարց, մինչ այժմ քննարկվել եւ ընդունվել է 12 հարց։