Դու շատ փոքր ես, դու ով ես. Երկիր Ծիրանին ընդդիմանում է, ՀՀԿ֊ն զայրանում. (տեսանյութ)

Դու շատ փոքր ես, դու ով ես. Երկիր Ծիրանին ընդդիմանում է, ՀՀԿ֊ն զայրանում. (տեսանյութ)
Այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրվել է ավագանու այս տարվա վերջին նիստը։ Օրակարագում ներառված է 30 հարց։ Ներկա են ավագանու գրեթե բոլոր անդամները։



Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին, այս առաջարկությամբ հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։



«Երկիր Ծիրանի» խմբակցությունը դեմ արտահայտվեց այս հարցին՝ նշելով, որ Ռաֆայել Պապայանը եղել է բոլշեւիկ, իսկ Գագիկ Հարությունը՝ անօրինական ընտրությունները վավերացնող։ Մյուս հարցով քննարկվում էր երգչուհի Ռաիսա Մկրտչյանին բնակարան տրամադրելու հարցը։



ԵԾ-ն ճշտեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն մարդիկ, ովքեր այսօր բնակարան պետք է ստանան՝ շեշտելով, որ բնակարանի կարիք Հայաստանում շատերը ունեն։ Ամեն ելույթի ժամանակ ԵԾ-ի ավագանու անդամները նշում էին, որ բնակարան ստացողները «արյունոտ ձեռքերից» են այդ բնակարանը ստանում, ինչն էլ զայրացնում է ՀՀԿ խմբակցության անդամներին, նրանք տեղից ռեպլիկներ էին անում։



«Դու շատ փոքր ես, դու ով ես... Հերիք ա էդ արյունոտ բառը օգտագործես, զզվելի ա արդեն»,- նշեցին ՀՀԿ-ականները։ Ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը դիմելով ընդդիմադիր ուժի անդամներին, ասաց. «Ցավում եմ, որ հասել ենք այս վիճակին, որ բացարձակ արժեքներն ենք կասկածի տակ դնում։ Մեր նիստերը միտինգների մի վերածեք»։



Ավագանու նիստը շարունակվում է։