Հացադուլի մեջ գտնվող Պարույր Հայրիկյանը վաղը անակնկալ կմատուցի

Հացադուլի մեջ գտնվող Պարույր Հայրիկյանը վաղը անակնկալ կմատուցի
Այսօր ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ԿԸՀ-ի դիմաց էր՝ հացադուլ իրականացնելու՝ այդպիսով ընդվզելով հանձնաժողովի «հակասահմանադրական գործողությունների դեմ»: Վաղն առավոտյան 11-ին Հայրիկյանը կրկին կլինի ԿԸՀ-ի դիմաց։



Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է անցնում հացադուլը, պատասխանեց, որ աննկատ․ «Աննկատ, որովհետեւ զբաղված եմ։ Երբ աշխատանքով ես զբաղված՝ չես էլ նկատում»։



**-Հացադուլով ի՞նչ եք ուզում փոխել սահմանադրության մեջ։**



-Մենք խոսում ենք նրա մասին, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու իրավունք ունեցողները սկսեն արձանագրվել։ Էդ հնարավորությունից պետք չէ զրկել այն մարդկանց, ովքեր որ մեր տարբերակի կողմ են։



**-Ինչո՞ւ հիմա հանդես եկաք այս քայլով։**



-Մենք տվել էինք այլընտրանքային տարբերակ, իսկ հետո սահմանադրությունը փոխվեց եւ 200 հազար ստորագրություններով նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը հիմա է ասպարեզ եկել։ Այսինքն՝ դա կարող է գործել 2-3 ամիս անց։



**-Տիգրան Մուկուչյանը նշել է, որ 200 հազար ստորագրությամբ սահմանադրության մեջ ինչ-որ բան փոխելու նորմը գործելու է ապրիլից**։



-Մուկուչյանը վատառողջ է։ Նախագահը ե՞րբ է ընտրվելու։



**-Ապրիլին։**



-Էդտեղ ժամկետ նշված չէ, իզուր է նա ժամկետից խոսում։ Նախագահի խնդիրը կապված է նախագահի եւ պառլամենտի կողմից նախագահ ընտրվելու դրվագի հետ, հենց որ ընտրվի․․․։ Վաղը 11-ին որ գաք, մանավանդ վաղը հաճելի անակնկալ կա։



**-Ի՞նչ անակնկալ։**



-Վաղը 11-ին կգաք։



**-Պարոն Հայրիկյան, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հացադուլը որպես քաղաքական պայքարի միջոց վատ տարբերակ է։**



-Ես խաղաղ պայքարի որեւէ մեթոդի վատ չեմ վերաբերվում, բայց նա, ով հացադուլը պայքարի ձեւ է համարում, նա այնքան էլ ճիշտ չի, հացադուլը ցույց է, ցուցերի իրավունք ունեն չէ՞ քաղաքացիները։



**-1 օրվա ընթացքում ինչ արձագանքներ են եղել։**



-Բավական լավ արձագանքներ, որոնք մասին կխոսեմ վաղը։



**Աննա Պապիկյան**