Աստղագուշակ` նոյեմբերի 21-ի համար

 Աստղագուշակ` նոյեմբերի 21-ի համար
**Խոյ. **Օրը հարմար է կարեւոր գործերի եւ հանդիպումների համար: Բոլոր հարցերին վերաբերվեք հանգիստ, առանց շտապողականության: Խուսափեք կասկածելի մարդկանց հետ շփումների: Լավ ժամանակ է սիրային կյանքին առնչվող հարցեր կարգավորելու համար:



**Ցուլ. **Դժվար թե այս օրը ճակատագրական հնարավոր լինի անվանել: Աշխատեք ինքներդ կարգավորել ձեր եւ աշխատանքային գրաֆիկը, եւ ազատ ժամանակը: Օգնություն որեւէ մեկից մի ակնկալեք, միեւնույնն է ամեն բան այսօր ինքնուրույն եք անելու:



**Երկվորյակ**. Օրը վտանգավոր է այն իմաստով, որ կարող եք հայտնվել երու կրակների արանքում: Նահանգի ռազմավարություն մշակեք, նոր անցեք գործի:Այսօր ավելի շատ կկորցնեք, քան թե կշահեք: Ուշադիր եղեք ձեր համար թանկ մարդկանց հանդեպ:



**Խեցգետին**. Սեփական խնդիրների լուծման համար որեւէ մեկին մի դիմեք: Ընտանիքում հարաբերությունները զարգանում են ներդաշնակ: Անձնական կյանքում արժի մի քիչ ավելի աշխուժություն մտցնել: Սիրո հարցում հաջողությունը կժպտա ձեզ, եթե անկեղծ եք ձեր զգացմունքներում եւ գործողություններում:



**Առյուծ.** Զերծ մնացեք բանավեճերից եւ սուր քննադատություններից, հատկապես եթե ղեկավարության հետ եք վիճելու: Օրը հարմար է հանրային միջոցառումների մասնակցության համար: Կատարեք միայն եկամտաբեր գործերը: Կարող եք ժամանցային միջոցառումների այցելել:



**Կույս. ** Հնչած առաջարկներին վերաբերվեք զգուշությամբ, որքան էլ որ ձեր գործնական կարողությունների վրա վստահ լինեք: Վատ տրամադրությունը մի փոխանցեք շրջապատին, քիչ ծանոթ մարդկանց հետ շփումներից պարզապես խուսափեք:



**Կշեռք.** Լուրջ գործեր այսօր պետք չէ պլանավորել: Խոչընդոտները կուղեկցեն ամեն քայլափոխի: Հարմար ժամանակ է մեկուսանալու համար: Շփումները կարող են լինել խնդրահարույց: Աշխատեք պահպանել լավ տրամադրությունը: Ընթերցանությունը կվերականգնի տրամադրությունը:



**Կարիճ.**  Այս փուլում մասնագիտական եւ սոցիալական հարցերին վերաբերող ամեն բան կստացվի ձեր մոտ: Կարող եք կարեւոր փաստաթղթեր ձեւակերպել կամ ստորագրել: Հաճելի հանդիպումներ կունենաք: Օրը հարմար է նաեւ հանգստի համար:



**Աղեղնավոր.**  Օրը բարենպաստ է բազմաթիվ առումներով: Պլանավորած գործերը կհասցնեք կատարել, նույնիսկ եթե համարձակ նախաձեռնություններ են: Աշխատանքում պահպանեք կոմֆորտը: Տեմպը պահեք այնպես, որ ոչ հետ ընկնեք, ոչ էլ ավելորդ շտապողականություն հանդես բերեք: Սիրո հարցերում հաճելի անակնկալ է սպասվում:



**Այծեղջյուր. ** Ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար հարմար ժամանակ է: Մի վախեցեք եւ գործունեության մեջ էքսպերիմենտներ իրականացրեք: Նույնիսկ եթե սխալվեք, որեւէ լուրջ հետեւանքներ չեն լինի: Ուշադրությունը կենտրոնացրեք ֆինանսական հարցերի վրա:



**Ջրհոս.** Շաբաթվա ընթացքում կուտակված կենցաղային հարցերի լուծմամբ զբաղվելու համար ամենից հարմար օրն է այսօր: Հաջորդ օրերի համար կարող եք պլաններ կազմել: Գործանական հանդիպումները կպսակվեն հաջողությամբ:



**Ձկներ.** Վերանորոգչական գործերն ու տան վերադասավորումը օրվա մեծ մասը կզբաղեցնեն ձեզ: Կարող եք մտածել նաեւ աշխատանքը փոխելու մասին: Նոր աշխատանքի առաջարկ կստանաք: