Անգործությունը խրոնիկ է․Դավիթ Խաժակյան

 Անգործությունը խրոնիկ է․Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դաիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար նախատեսված տարածքների վարձակալության աճուրդին: Իրավիճակի աբսուրդային կողմն այն է, որ ամիսներ շարունակ այս հարցը քննարկվել է, որոշվել են սկզբունքներ, սակայն այգու աշխատանքային սեզոնի մեկնարկից առ այսօր վարձակալության աճուրդը չի կայացել և բնականաբար տարածքի սրճարանները չեն գործում:

Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը ներդրումներից միայն խոսում է և երբ բանն հասնում է գործին, իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում:

Պարոն քաղաքապետ, ներդրումներ այսպես չեն գա, իսկ եկած զբոսաշրջիկները անվերադարձ կգնան: Ավարտին հասցրե՛ք սկսված գործընթացը, սեզոնը կիսվում է, իսկ աճուրդին սպասում են բազմաթիվ տնտեսվարողներ:

Բյուջեի եկամուտների կրած վնասից էլ չեմ խոսում, պատրաստի տարածքները մնացել են կողպված վիճակում:

Հ.Գ. Այս հարցով երկու ամսից ավել զբաղվել եմ աշխատանքային կարգով` փորձելով հասցեագրել ինձ դիմած տնտեսվարողների դիտարկումները և ապարդյուն... անգործությունը խրոնիկ է»: