Ինչպիսի բարքեր են տիրում ֆրանսիական hամալսարանում

Ինչպիսի բարքեր են տիրում ֆրանսիական hամալսարանում
Ինչպիսի բարքեր են այսօր տիրում Հայաստանի ֆրանսիական hամալսարանում: Ըստ համալսարանի եւ ուսանողների միջեւ կնքված կանոնակարգի,  սեսիոն քննությունները կազմակերպվում են համաձայն համալսարանի ժամանակացույցին եւ կանոնակարգին: Սակայն վերջերս պարզվեց, որ նշված կարգը խախտվում է գլխավոր քարտուղար Ա. Մարտինետիի կողմից եւ քննաշրջանից դուրս քննություններ են կազմակերպվում, որի արդյունքում հանրապետությունից հարգելի պատճառով բացակայած կամ գործուղման մեկնած ուսանողը, վերադառնալով,  զրկվում է այդ քննությունները  վերահանձնելու իրավունքից,  եւ արդյունքում տվյալ ուսանողը մնում է նույն կուրսում կամ ընդհանրապես դուրս է մնում համալսարանից:



Համալսարանում ոտնահարվում են ուսանողի իրավունքները, քանի որ համալսարանի ռեկտորը, ունենալով կանխակալ վերաբերմունք, առանց փաստերի մեջ խորանալու, միշտ արդարացնում է գլխավոր քարտուղար Ա. Մարտինետիի անօրինական վերաբերմունքը ուսանողների հանդեպ: Վերջինս հայտարարում է, որ եթե նույնիսկ իր որոշումները ճիշտ չեն, ապա դրանք ենթակա չեն վերանայման հօգուտ ուսանողների: Հաճախակի կիրառվում են երկակի ստանդարտներ ուսանողների հանդեպ, որն էլ  հարուցում է նրանց իրավացի դժգոհությունը:



Այս ամենը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ուսանողների բարոյահոգեբանական վիճակի, կրթական մակարդակի վրա: Ուսանողների հանդեպ նման վարքագծի դրսեւորումը  պատիվ չի բերում համալսարանի հեղինակությանը, խարխլում է նրա բարոյական հիմքերը եւ համալսարանի  հոգաբարձուների խորհրդին ու կրթության նախարարությանը մտորելու առիթ է տալիս:



Դավիթ

ԴԱՆԻԵԼՅԱՆ