Դավաճան նախարարը լավ նախարար չէ

Դավաճան նախարարը լավ նախարար չէ
Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության նախկին պետի եւ նրա տեղակալի նկատմամբ կաշառակերության մեղադրանքով կայացված դատավճռից (7 եւ 10 տարի ազատազրկում) հետո լուրեր են շրջում, թե բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պաշտոնանկ է արվելու: Ըստ որոշ լրատվամիջոցների, Արամ Հարությունյանից դժգոհություն ունեցող Սերժ Սարգսյանը պատեհ առիթ էր փնտրում, եւ այդ առիթը հենց վերոնշյալ դատավճիռն է: Իրականում, մեզ հասած տեղեկություններով, "Օրինաց երկիր" կուսակցությունը տեւական ժամանակ է՝ իր առաջ խնդիր է դրել ետ վերադարձնել բնապահպանության նախարարի պորտֆելը, եւ այդ կապակցությամբ երկար ժամանակ է՝ բանակցություններ են գնում Սերժ Սարգսյանի հետ: Այս քայլը նաեւ տեղավորվում է Արամ Հարությունյանին պատժելու կոնտեքստում. նա այն անձանցից է, որոնք ժամանակին լքեցին ՕԵԿ շարքերը՝ պաշտոնը պահպանելու նպատակով: Իսկ Արթուր Բաղդասարյանը, ասում են, իրեն դավաճանողներին չի ներում: