Մեդվեդեւը Հայաստան չի՞ գա

Մեդվեդեւը Հայաստան չի՞ գա
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 19-ին Հայաստան չի գալու: Վկայակոչելով իր ունեցած տեղեկությունները` պատգամավորն ասել է, թե Մեդվեդեւը Հայաստան կայցելի ավելի ուշ` սեպտեմբերին: «Չեմ կարող հստակ ասել, բայց ինձ այդպես են ասել»,-ասել է Խաչատրյանը: Panorama.am-ի փոխանցմամբ, նա դժվարացել է խոսել այցի հնարավոր չկայացման պատճառների մասին, հավանական երկու պատճառ է նշել` մոսկովյան հրդեհներն ու Հայաստանում C 300 համալիրները Ադրբեջանին վաճառելու հետ կապված առաջացած հակառուսական տրմադրությունները: