Թուրքիայում ֆուտբոլային մարզչի եղբայրը դանակահարել է նրան հենց դաշտում

Թուրքիայում ֆուտբոլային մարզչի եղբայրը դանակահարել է նրան հենց դաշտում
Երեկ Թուրքիայում Սամսուն-Մերսին խաղի ժամանակ դանակահարվել է «Մերսինի» թիմի մարզիչ Յուքսել Եշիլովան: Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` խաղի 42-րդ րոպեին տրիբունայից խաղադաշտ է իջել «Մերսինի» թիմի մարզչի եղբայրը` Մուրադ Եշիլովան և դանակահարել սեփական եղբորը: Ձերբակալված Մուրադ Եշիլովան հայտարարել է, որ իր և եղբոր միջև պատվի խնդիր կա:



Tert.am







Մերսինի թիմի մարզիչ Յուքսել Եշիլովան, ով դանակահարության հետևանքով վնասվածքներ է ստացել որովայնի և ազդրի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց: Milliyet-ի տեղեկացմամբ` «Շանլըուրֆասփոր»-«Վանսփոր» հանդիպման ժամանակ քարկոծվել էր «Շանլըուրֆասփոր» թիմի մարզիչ Մեհմեդ Շահինը, որը վնասվածք էր ստացել գլխի շրջանում և տեղափոխվել հիվանդանոց: