Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթում

Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթում
Լուսանկրիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անց է կացրել Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ: Ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից: Հիշեցնենք, որ 1982 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ սեպտեմբերի 21-ը հռչակել էր որպես Խաղաղության միջազգային օր:



Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից եւ մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, որոնց թվում են World Press Photo-ն եւ World photo view-ն: