Տիկին Գյուլն անհանգստացած է երեխաների կրթությամբ

Տիկին Գյուլն անհանգստացած է երեխաների կրթությամբ
Թուրքիայի առաջին տիկին Հայրունիսա Գյուլը թեեւ գլխաշորի պատճառով չի կարողացել մուտք գործել Եվրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողով, սակայն իր ուղերձն է հղել ԵԽԽՎ պատգամավորներին: «Դեռ շատ աշխատանք կա անելու երեխաների եւ կանանց համար մարդու իրավունքների հարցով»,- ասել է տիկին Գյուլը՝ մատնանաշելով համաճարակներից մահացող երեխաներին: «Աշխարհում շատ երեխաներ չեն կարող դպրոց գնալ, իսկ միլիոնավոր փոքրիկներ դեռ անպաշտպան են մնում բռնությունից ու խտրականությունից»: Թուրքիայի առաջին տիկինը ընդգծել է, որ դպրոց չգնացող աղջիկների թիվն աշխարհում ավելին է, քան տղաների թիվը: