Գիտնականները ֆիքսել են բրիտանական հումորի պիտանելիության ժամկետը

Գիտնականները ֆիքսել են բրիտանական հումորի պիտանելիության ժամկետը
Մեծ Բրիտանիայի Գլամորգանի ինստիտուտի գիտնականները պարզել են, թե որ տարիքում է բրիտանացիների հումորի զգացումն անկում ապրում, ավելին՝ նրանք կոնկրետ նշել են 52 տարեկանը, երբ սովորական բրիտանացու մոտ անհետանաում է կատակելու, ծիծաղելու և ուրախանալու ցանկությունը: Գիտնականների կարծիքով, աշխարհին ժպիտով նայելու ունակությունն անմիջականորեն կապված է մարդու տարիքի հետ:



Այսպիսով, եթե բրիտանացի երեխաները ծիծաղում են օրը 300 անգամ, ապա նրանց մինչև 19 տարեկան պատանի ընկերները ծիծաղում են ոչ ավելին, քան օրը 6 անգամ: 20-ից անց երիտասարդները միջինը սկսում են ծիծաղել օրը 4 անգամ, բայց 30-ին մոտ նրանց հումորի զգացումն աճ է գրանցում, և սկսում են ծիծաղել օրը 5 անգամ: Ըստ գիտնականների, այդ ցուցանիշը հավանաբար կապված է այն փաստի հետ, որ այդ տարիքում բրիտանցիների մեծ մասն ընտանիք է կազմում, երեխաներ ունենում, որոնք էլ լավ իմաստով իրենց հետքն են թողնում նրանց չափից շատ լուրջ ծնողների վրա:



40-ից անց արդեն բրիտանիացիները դառնում են անհանգիստ, դյուրագրգիռ և չաչանակ, ու դա հատկապես դրսևորվում է տղամարդկանց մոտ: Պարզվել է, որ բրիտանացի տղամարդիկ միջինը 4 անգամ ավելի են շատախոսում, քան իրենց տարիքի կանայք: Գիտնականները պարզել են, որ տարեց բրիտանացիներն օրը 1 ժամ 41 րոպե ծախսում են նրա վրա, որ մտահոգվում են իրենց խնայողությունների, առողջության համար` մոռանալով այդ ընթացքում գոնե մեկ- մեկ ծիծաղել: