Տարոն Մարգարյանը հետին պլա՞ն է մղվում

Տարոն Մարգարյանը հետին պլա՞ն է մղվում
Երեւանի ավագանու նիստի ավարտից հետո մեր թղթակիցը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանից հարցրել է, թե արդյոք չեն նվազել նրա լիազորությունները` Կարեն Կարապետյանի քաղաքապետ նշանակվելուց հետո: «Ընդհակառակն՝ ավելացել են»,– պատասխանել է Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ այսօր հաստատվել է թվով չորրորդ` նոր փոխքաղաքապետի հաստիքը, որում նշանակվել է Կ.Կարապետյանի կադր, ՀայՌուսգազարդի նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանը: Ըստ խոսակցությունների, չորրորդ փոխքաղաքապետի պաշտոնը ստեղված է քաղաքապետարանի հիմնական, առանցքային ոլորտները տնօրինելու համար, որոնք վերցվել են Տարոն Մարգարյանի ձեռքից: