Հերթական պայքարը մանրածախ առեւտրականների դեմ

Հերթական պայքարը մանրածախ առեւտրականների դեմ
Պաշտոնյաները գալիս ու գնում են, խնդիրները մնում են նույնը: Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մանրածախ առեւտրով զբաղվող մարդիկ, որոնց արդեն քանի օր է՝ Կարեն Կարապետյանն ուզում է տեղահան անել իրենց վաճառակետերից: Փողոցային առեւտրի դեմ պայքարելը, հավանաբար, մանկական հիվանդություն է՝ նրանց հանելու փորձեր արել են ու անում են բոլոր քաղաքապետները, սակայն դա դեռ ոչ մեկին չի հաջողվել: Տեսնենք այս անգամ այդ պայքարն ինչ ավարտ կունենա: