Բուհերը հանրապետականացրին

Բուհերը հանրապետականացրին
Նախօրեին տեղի է ունեցել Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի կառավարման խորհրդի  նիստը, որի ընթացքում խորհրդի նախագահ է ընտրվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս բուհի խորհուրդը մշտապես նախագահել են ԿԳ նախարարները: Իսկ ընդհանրապես՝ բուհի կառավարման խորհրդի նախագահ նշանակվելը «պրիստիժ» է պաշտոնյայի համար:



Հիշեցնենք, որ պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է, մանկավարժականինը՝ Տիգրան Սարգսյանը, պոլիտեխնիկինը՝ Սամվել Նիկոյանը, տնտեսագիտականինը՝ Հովիկ Աբրահամյանը: Սակայն Արմեն Աշոտյանը ընդամենը մի քանի տարի առաջ նույն բուհի ուսխորհրդի նախագահն էր եւ, փաստորեն, կարճ ժամանակում հսկայական թռիչք է կատարել: