Փաստաբանները զայրացել են

Փաստաբանները զայրացել են
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու առաջարկը կարող է թանկ նստել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, Արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի վրա: Մեծ խումբ փաստաբաններ զայրացել են այն փաստից, որ ԱԽ նախագահն իր ենթակա խորհրդով ուզում է դադարեցնել մի դատավորի լիազորությունները, որի միակ «հանցանքն» այն է, որ կալանքը փոխարինել է գրավով: Այսօր նրանք բողոքի ակցիա են անելու վճռաբեկի մոտ՝ պահանջելով, որ ԱԽ-ն հարգի դատարանի անկախությունը: