Համարժեք պատվիրակություններ

Համարժեք պատվիրակություններ
Շատ համարժեք պատվիրակություններ ձեւավորվեցին երկուստեք՝ այստեղ եւ դեմագոգ կա, եւ դիմացինի պորտը տեղը դնող, եւ երկար-բարակ խոսքի վարպետ, եւ կամերաների առաջ սեթեւեթելու մեծ մասնագետ: Մի խոսքով, քաղաքական ողջ սպեկտորը՝ իր լավ ու վատ կողմերով, ներկայացված է: Մնում է պարզել, թե ինչ հարցեր են քննարկելու ամառվա շոգին մուգ կոստյումներ հագած ու փողկապներ կապած այս անձինք, որ մեր ժողովրդի վիճակը լավանա, իսկ Հայաստան պետությունն էլ զարգանա: