Ուր գնան ամռանը Էդիկն ու Գոհարը

Ուր գնան ամռանը Էդիկն ու Գոհարը
Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ընտանիքով հերթական արձակուրդն անցկացնել իր պատմական հայրենիքում՝ Հունաստանում:  Եվ քանի որ պաշտոնապես արձակուրդում է, չի պատասխանում լրագրողների հարցերին: «Թողեք հանգստանամ, հիմա այդ սեզոնն է, դուք էլ հանգստացեք»,- այս օրերին խորհուրդ է տալիս  Է. Շարմազանովը: Բուլղարիայի Վառնա քաղաքում են իրենց հանգիստն անցկացնելու ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գոհար Ենոքյանը: Ստեփան Սաֆարյանը հանգստանալու է Նոյեմբերյանում: