Վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր

Վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր
«Մենք առաջնորդվում ենք ոչ թե կենաց-մահու պայքարի խելահեղ գաղափարով կամ «մահ կամ ազատություն» անպատասխանատու կարգախոսով, այլ ժողովրդի ու պետության առջեւ մեր պարտքը մինչեւ վերջ կատարելու եւ մեր նպատակին հասնելու բոլոր օրինական հնարավորություններն օգտագործելու սառը գիտակցությամբ։ Եթե մնացյալ մտահոգ քաղաքական ուժերը եւս, երկրորդական խնդիրները մի կողմ թողած, առաջնորդվեին այս գիտակցությամբ, մենք վաղուց կունենայինք բոլորովին այլ երկիր»,- երեկ հանրահավաքում հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։