Սերգեյիչին պաշտոնանկ արեցին

Սերգեյիչին պաշտոնանկ արեցին
Երեկ ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մոտ օրերս պետք է կադրային փոփոխություններ կատարվեն ուժային կառույցներում: Մասնավորապես՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին փոխարինելու է վերջին շրջանում ակտիվացած պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:



Լուրեր էին շրջում, որ Ալիկ Սարգսյանը նշանակվելու է Արմեն Գեւորգյանի պաշտոնին, սակայն հետո ճշտվեց, որ քոչարյանական կադրերին ձեռք տալու ժամանակը դեռ չի եկել, եւ Ալիկ Սերգեյիչին տանում են նախագահական՝ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ինչը թերեւս համազոր է պաշտոնանկ անելուն: