Չի՞ պատրաստվում ՀՀԿ անդամ դառնալ

Չի՞ պատրաստվում ՀՀԿ անդամ դառնալ
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այն բացառիկ նախարարներից է, որ կուսակցական չէ, թեպետ Հանրապետականի քվոտայով նախարար է աշխատում: Երեկ նրանից հետաքրքրվեցինք, թե այս խառը ժամանակներում չի՞ պատրաստվում ՀՀԿ անդամ դառնալ: «Չեմ պատրաստվում որեւէ կուսակցության անդամ դառնալ, սակայն ոչինչ չեմ բացառում»,- հայտարարեց նախարարը: Ասել է թե` եթե Ձեզ ասվի, որ պետք է մտնեք Հանրապետական, կմտնե՞ք,- հարցրինք մենք: Խոսակցությանը ներկա ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը մեզ մեղադրեց, թե վատ հարցեր ենք տալիս նախարարին: Ինչի՞, Հանրապետական  մտնելը վա՞տ բան է` զարմացանք մենք: «Ինձ առաջարկներ չեն անում, ինձ տալիս են հայտեր, որոնք կամ ֆինանսավորվում են, կամ ոչ»,-ուղիղ պատասխանից խուսափեց անկուսակցական նախարարը: