Քոչում են Հայաստանից

Քոչում են Հայաստանից
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի բացման լուսանկարները մեզ ուրախացրին բարձրակարգ սպասարկման եւ նորակառույց հարմարավետ համալիրի ավարտի առիթով, սակայն այդ ուրախությունը մթագնում էին այս տեսարանները, որոնք մեր տխուր իրականությունն էին ներկայացնում: Այսպիսի բեռներով միայն քոչում են Հայաստանից: Այսպես մեկնում են՝ չվերադառնալու որոշմամբ: Եվ ամեն մեկնողի հետ Հայաստան երկիրն է դատարկվում: