Նանսենի հուշաքանդակը՝ Երեւանում

Նանսենի հուշաքանդակը՝ Երեւանում
Երեկ Աբովյան փողոցի վրա՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարեւանությամբ տեղադրում էին անվանի բեւեռախույզ, գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի մեծածավալ հուշաքանդակը: Արձանի տեղադրումը կապված է Նանսենի ծննդյան 150-ամյակի միջոցառումների հետ: Եվ պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 9-ին: Թե ինչպես է ընտրվել արձանի տեղը, պարզ չէ: Քաղաքի ամենաբանուկ փողոցներից մեկում, առեւտրի սրահի հարեւանությամբ: Ընդհանրապես Երեւանը վերջերս ավելի ու ավելի շատ է ծանրաբեռնվում ինչ-որ անձանց ստատիկ հուշարձաններով: