Հովիկ Աբրահամյանը «պրեմիա» է տվել

Հովիկ Աբրահամյանը «պրեմիա» է տվել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մոտալուտ հրաժարականի առթիվ որոշել է մխիթարել ԱԺ աշխատակազմին եւ այդ առթիվ «պրեմիա» է տվել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը երկուշաբի ԱԺ նիստում հրաժարական է ներկայացնելու եւ պետք է այսուհետ ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Ի դեպ, ԱԺ պատգամավորների օգնականները «պրեմիա» չեն ստացել: Բայց ողջ աշխատակազմն այնքան է ուրախացել, որ կարելի է կարծել երազում էին, թե երբ է ԱԺ նախագահը հրաժարական տալու: