Նույն գործն են անում

Նույն գործն են անում
Դժվար է ասել, թե ինչ կապ ունի Ֆրիտյոֆ Նանսենի արձանի հետ ՀՀ գլխավոր դատախազը, որ այսպես հանդիսավոր կանգնել է Սերժ Սարգսյանի կողքին՝ արձանի բացման արարողության ժամանակ: Ըստ երեւույթին, սա նախատեսված է նրա պաշտոնանկության մասին լուրերը հերքելու նպատակով: Սակայն պետք է նկատենք, որ Աղվան Հովսեփյանը բուռն մշակութային կյանքով է ապրում՝ օրեր առաջ էլ ներկա է եղել Արթիկում Տիգրան Մանսուրյանի մեծարման ցերեկույթին եւ անգամ խոսք է ասել, նշելով, որ ինքն ու Մանսուրյանը նույն գործն են անում՝ ինքը հանցագործությունների դեմ է պայքարում, Մանսուրյանը լավ երաժշտություն է ստեղծում: Երկու դեպքում էլ բարի գործ է: