«Օրինապահ պեպելնիցաներ»

«Օրինապահ պեպելնիցաներ»
Երեկ, Երիտասարդության միջազգային օրը, ՀԱԿ ակտիվիստները ժամը 15:00-17:00-ն մայրաքաղաքի կենտրոնում ակցիա  էին  անում: Նրանց մի մասը Տիգրան Մեծ պողոտայից, մյուս մասը՝ Ամիրյան փողոցից մտան Հանրապետության հրապարակ եւ «գորգի» վրա պաստառներով կանգնեցին: «Օրինապահ պեպելնիցաներ», «Սերժիկ, game over», «Շնորհակալություն, որ մեզ սպանում եք բանտում»,- գրված էր պաստառների վրա: Ապա քայլեցին դեպի ՀԱԿ գրասենյակ: Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով երկու երիտասարդ փորձեցին սադրել նրանց՝ «լեզվակռվի» մեջ մտան, սակայն կոնֆլիկտն արագ մարեցին: Ակցիայի ողջ ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք լուսանկարում եւ տեսանկարահանում էին երիտասարդներին, մեկն էլ բջջայինով «զեկուցում» էր, թե ինչ է գրված պաստառներին: