Ինչ կարդալ նոյեմբերի 12-ի «Հրապարակում»

Ինչ կարդալ նոյեմբերի 12-ի «Հրապարակում»
Սահմանադրական դատարանի նիստից առաջ Սոնա Հարությունյանը փորձել է խոսքի ազատության հետ կապ ունեցողներից ճշտել նրանց սպասելիքները. կարծիքները բաժանվել են՝ 50:50:



Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վերջին օրերին համարյա բոլոր լրատվամիջոցներին հարցազրույց է տվել եւ զարմանում է, որ թյուրըմբռնումներ կան ու սխալ մեկնաբանություններ:



Օղու գինը կմնա նույնը, գարեջուրը կթանկանա. Ավետիս Բաբաջանյանն անհանգստացած է կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումներից:



Գոհար Սիմոնյանն ամփոփել է անցնող շաբաթվա տնտեսական կյանքը եւ ենթադրել,  որ դրանք նույնիսկ կարող են քաղաքական գործընթացների սկիզբ դառնալ:



Վերջին օրերի հրաժարականները շարքային քաղաքացուն քիչ են հետաքրքրում.«Վովան թող իրա գայիշնիկին կարգի հրավիրի, որ պրոպկա չանի…».-ասում են նրանք:



Սթիվ Վոզնյակի այցից ոգեւորված Հարություն Մկրտչյանը մեծ ցանկություն ուներ լուսանկարվելու 20-րդ դարի մեծ «հեղափոխականներից» մեկի հետ, բայց բավարարվեց միայն նրա մասին գրելով:



Արամ Պաչյանը համոզված է, որ մեր քաղաքում մեծ վեպերը վաճառվում են, բայց մինչեւ վերջ կարդացվո՞ւմ են արդյոք՝ դժվարանում է ասել:



Ինչու է Վարագյանների քաղաք Արթիկը ճանաչվել լավագույնը, արդյո՞ք վարչապետի մտերիմը կդառնա ԱԺ նախագահ՝ այս եւ այլ հետաքրքիր լուրեր, հոդվածներ «Հրապարակի» շաբաթօրյա  համարում: