Կադրային փոփոխություններ կլինե՞ն

Կադրային փոփոխություններ կլինե՞ն
Երեկ ընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր առաջիկա կադրային քաղաքականության մասին ասել է, թե կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն: «Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետարանի կադրային փոփոխությանը, մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ, մնում է այդ թիմին ոգեւորել, որպեսզի լինի այն ոգին ու աշխատասիրությունը, որպեսզի մեր ծրագրերը հասցնենք ավարտին»: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, այնուամենայնիվ, մի քանի առանցքային վարչությունների պետեր փոխվելու են: