Նախապատրաստվում են հանրահավաքին

Նախապատրաստվում են հանրահավաքին
Հայ ազգային կոնգրեսը նախապատրաստվում է նոյեմբերի 25-ին կայանալիք իր հանրահավաքին եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին նստացույց կամ շուրջօրյա հանրահավաք սկսել: Երեկ այս մասին հայտնել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Ինչպես է վերաբերվում ՀԱԿ ակտիվիստների կողմից  իրազեկման թռուցիկները պատերին փակցնելու հանգամանքին: Խաչատրյանը պատասխանել է՝ վատ, «բայց քանի որ քաղաքային իշխանությունները, չկատարելով իրենց պարտականությունները, թռուցիկները փակցնելու համար հատուկ վայր չեն հատկացրել, ապա ստիպված են գնալ այդ քայլին»: Ընդդիմության ներկայացուցիչը չի բացառել նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը: