Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 18-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» նոյեմբերի 18-ի համարում






Կառավարությունն ասում է` եկեք սպասենք, սպասենք, բայց ինչքա՞ն, այս կառավարության 4-րդ տարին է բոլորում: Բյուջեի քննարկմանն է անդրադառնում Մարինե Խառատյանը:



2012-ի բյուջեով հարուստներն ավելի են հարստանալու , իսկ աղքատներն ավելի են աղքատանալու, Հրանտ Բագրատյանն է մտահոգված այս հարցով:



Կարեն Կարապետյանը թագավորիկ էր, իսկ Գագիկ Ծառուկյանը թագավոր տղա: ՀՀ ժողովրդական արտիստ, ԲՀԿ անդամ Կարեն Ջանիբեկյանն է անկեղծացել:



Քադաֆին թաղվեց անապատում, Բեն Լադենը հավիտյանս կորավ օվկիանոսում, իսկ Սիրայում ի՞նչ կլինի: Արամ Պաչյանը փորձել է եզրեր գտնել:



Համալսարանները դարձրել են հանրապետական կուսակցության շտաբներ, ուսանողների մեծ մասը քաղաքականացված է: Անգամ Լոնդոնի ուղեգիր ստանում է ՀՀԿ անդամ ուսանողուհին:



Իսկ կրթության նախարար Արմեն Աշոտյանը ճոռոմաբանությունից անցել է ճարտասանության, բայց կարգ ու կանոնը պահել այդպես էլ չի սովորել:



70- ամյա մանկապիղծ Սերոբ Տեր Պողոսյանի դատը վերջապես ավարտվեց: Եթե նա ունենա «երկար տարիների կյանք», ապա 85 տարեկանում ազատ կարձակվի:



Հանրապետական կուսակցության երեկվա նիստում քննարկել են արդյո՞ք պաշտոնանկություների հարցը: Ով ում է փոխարինելու:



Այս եւ հետաքրքիր այլ լուրեր ու հոդվածներ կարդացեք «Հրապարակի» նոյեմբերի 18-ի համարում: