Գագիկ Մելիքյանը հերքում է մեր տեսածը

Գագիկ Մելիքյանը հերքում է մեր տեսածը
Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում քննարկվում է Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորների` այլոց փոխարեն քվեարկելու մասին հաղորդումը: Նշենք, որ Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի ղեկավար Ռուբեն Թորոսյանը դիմել էր ՀՔԾ-ին, պահանջելով քրեական գործ հարուցել  «ՀՀԿ-ական պատգամավորներ Գագիկ Մելիքյանի, Հերմինե Նաղդալյանի, Արեգ Ղուկասյանի եւ Արա Բաբլոյանի դեմ` լիազորությունների գերազանցման եւ ուրիշի փոխարեն քվեարկելու համար»:



Պատգամավոր Գագիկ Մելիքյանը հերքում է, թե ինքը քվեարկել է մյուսների փոխարեն:



- Բայց ես այլոց փոխարեն չեմ քվեարկել:



- Տեսագրություն կա:



- Սխալվում ես, ես որեւէ մեկի փոխարեն չեմ քվեարկել:



- Տեսագրության մեջ ուրիշի փոխարեն քվեարկելիս Դուք պարզ երեւում եք:



- Չկա նման բան:



- Մեր աչքով ենք տեսել:



- Կարող է ուրիշի աչքով տեսած լինեք: Իմ մոտ Սահակյան Գալուստն է նստում, Սահակյան Գալուստը ներկա է եղելª ես ում փոխարեն եմ քվեարկել:



Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ» օրաթերթի` փետրվարի 17-ի համարում: