Արաղ եւ ԱԺ ձերդ կոալիցիոն մեծամասնություն

Արաղ եւ ԱԺ ձերդ կոալիցիոն մեծամասնություն
ՊԱՊՍ ԱՍՈՒՄ ԷՐ...



Տիգրան Սարգսյանն աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը կառավարության վրա: Նրա, իսկ ավելի ճիշտ` նրա պապի պատգամներին սկսել են հետեւել նույնիսկ ՀՀ արտգործնախարարության առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի  Ասիայի, Օվկիանիայի եւ ԱՊՀ երկրների հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:



ԿԸՑ- ԿՏՈՒՐ



Արթուր Բաղդասարյանի վերջին մտքերն այլ կերպ, քան կտուրը նետած հերթապահ խոսք, չես անվանի: Ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետագայում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ Սերժ Սարգսյանի հետ մեր գարծակցությունը շարունակվելու է` հայտարարել է ՕԵԿ ղեկավարը եւ հավելել, որ իրենց որոշումը` պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը 2013 թվականին, հայտնի է բոլորին: Կարելի է իհարկե մտածել, որ Արթուր Բաղդասարյանը, այն բանից հետո, երբ նրան, ներողություն, մի փոքր կոպտորեն ասացին, որ առանձին ցուցակով պիտի գնա ընտրությունների, այսկերպ ջանում է ՕԵԿ-ի համար տեղ ապահովել ԱԺ-ում: Բայց միեւնույն ժամանակ նրա ասածներից կարելի է նաեւ հետեւություն անել, որ ինքն ու Սերժ Սարգսյանն անշահախնդիր բարեկամներ են, եւ այդ բարեկամության համար իրոք նշանակություն չունի` կլինի՞ ՕԵԿ-ը խորհրդարանում, թե՞ ոչ:



ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՄԱՆԴԱՏ



ՕԵԿ-ը եւ Գագիկ Բաղդասարյանը քաշքշում են վերջինիս մանդատը:



- Կտաս:



- Չեմ տա:



- Կտաս:



- Չեմ տա:



- Գագիկ, էն Աստված, ՕԵԿ-ի դեմ մեղք ես գործում, տուր մանդատը…



- Չեմ տա, ասացի, Սահմանադրական դատարանի որոշում կա, որ քանի դեռ ես խմբակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել,  դուք էլ չեք հաստատել, մանդատն իմն է:



Հետո շատ փնտրեցին եւ, իրոք, ոչ մի տեղ Գագիկ Բաղդասարյանի դիմումը չգտան…



Եզրակացություն տիրող կացության վերաբերյալ` Գագիկ Բաղդասարյանը հեռացված է ՕԵԿ-ից, բայց ոչ ՕԵԿ խմբակցությունից:



Խորհուրդ ՕԵԿ-ին` վերջ տվեք քաշքշուկին: Գագիկ Բաղդասարյանի հետագա քվեարկություններից անհանգստանալու պատճառներ չկան: Դրանք լինելու են իշխանական քվեարկություններին հար ու նման, ինչպես ՕԵԿ-ինը, որովհետեւ ԲՀԿ-ի «բոյկոտ»-ակցիան ավարտվեց:



ԼՍՈՒՄՆԵՐ



Մտածում, մտածում ու չեմ կարողանում հասկանալ` ինչո՞ւ ԱԺ-ում կազմակերպվեցին 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ լսումներ, եթե էն գլխից էր հայտնի, որ ձերդ մեծամասնություն կոալիցիան խուլ է:



ԼՍՈՒՄՆԵՐԻ ՔՅԱՐԸ



Չկա չարիք` առանց բարիք: Առաջին անգամ նորակառույց ԱԺ ամբիոնի մոտ հայտնվեց ՀԱԿ ներկայացուցիչը: Ոչինչ, կարծես վատ չէր նայվում, հը՞, պարոն Նիկոյան:



ՔՈԹՈԹԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ



ՀՀԿ երիտթեւի առաջնորդ Կարեն Ավագյանը «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ իր բանավեճը դեռ երկար կհիշի: Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին Կարենի արած մի քանի արտահայտությունները, ինչպես նաեւ այդ բանավեճում նրա պահվածքը հասարակական լայն քննարկում են առաջացրել: «Ֆեյսբուքը» պայթում է պատերի վրա գրված «խուժան» արտահայտություններից: Եվ ինչո՞ւ միայն «Ֆեյսբուքը»: Մի հայտնի սայթ մեջ է բերել մեր իմաստուն պապիկներից մեկի խոսքը` արջը որ մեծանում է, քոթոթները հանդգնում են նրա ամորձիների հետ խաղալ:



Էդիկ Անդրեասյան