Հպանցիկ պատասխան գավառական քննադատին

Հպանցիկ պատասխան գավառական քննադատին
«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում կարդացի Նորայր Ղազարյանի պատասխանը «Գրական թերթում» տպագրվող իմ «Անդրադարձին»:



Զարմացա. մի՞թե սա այն Նորայր Ղազարյանն է, որ աստվածացումի ու պանծացման հանապազ խոսքերով այս էլ քանի տարի փորձում էր առնչվել ակադեմիկոս Սարինյանին:



Զարմացա ու նաեւ անակնկալի չեկա. ինքնագիտակցության կորուստը հավանաբար մթագնել է քննադատի բանականությունը, ու նա ասպարեզ է իջել` հաստատապես ոչ այնքան ակադեմիկոսին «խոսք ասելու», որքան որ իր մասնագիտական արժանապատվությունը  փրկելու:



Եվ որովհետեւ ակադեմիական իմ բարձունքներից անպատշաճ եմ համարում բանավիճել ինքնապարծ գրականագետի հետ, խորհուրդ եմ տալիս նրան թերթել քննադատության տարրական դասարանի դասագրքերը  եւ չիմացած դասը ուրիշին սովորեցնելու փոխարեն գիտակցել ակադեմիական գիտության ու երեւույթների ճշգրիտ ընկալման սահմանը:



Իսկ ես վաղուց արդեն հաշվի չեմ նստում իմ հին ու նորահայտ ընդդիմախոսների հետ, ովքեր չեն տիրապետում անգամ բանավեճի մշակույթին:



Ս. ՍԱՐԻՆՅԱՆ



ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս