Ստիպել են ՀՀԿ անդամ դառնալ

Ստիպել են ՀՀԿ անդամ դառնալ
Այո, նա ալկոհոլի նկատմամբ սեր ունի, անփույթ է, անհավասարակշիռ, երբեմն՝ անկառավարելի ու անտակտ: Բայց նա մտավորական է, որն ի տարբերություն մյուսների, ասում է այն, ինչ մտածում է: Երեկ ասուլիսի ժամանակ նա սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, որ իր խնամուն ստիպել են ՀՀԿ անդամ դառնալ՝ սպառնալով հեռացնել աշխատանքից, եւ դա արել է Բժշկականի ռեկտորը: Երբ ասուլիսի մյուս մասնակիցը՝ Մանվել Բադեյանը, հրաժարվել է հավատալ, հենց տեղում զանգել է խնամուն ու հեռախոսով ճշտել տեղեկությունը: Ավելի ուշ Դերենիկ Դումանյանը հերքեց փաստը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է կատարվում Հախվերդյանների ընտանիքում, ի՜նչ նախատինքների է արժանացել նա՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունը հրապարակելու համար: Հուսանք՝ Դ. Դումանյանը խնամուն աշխատանքից չի ազատի: