«Հարկերի բարձրացում չկա, գրքի գնի բարձրացում չկա»

«Հարկերի բարձրացում չկա, գրքի գնի բարձրացում չկա»
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը երեկ, պատասխանելով գրահրատարակչության ոլորտում հարկային օրենսդրության փոփոխության եւ դրա արդյունքում գրքերի գնի կրկնակի թանկացման հարցին, ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Հարկերի բարձրացում չկա, գրքի գնի բարձրացում չկա»: Ընդհանրապես կառավարության քաղաքականությունը չափազանց պարզ է. մարդիկ պետք է հավատան ոչ թե նրան, ինչ տեսնում են իրենց աչքով, այլ նրան, ինչ ասում են նախարարները: Այսինքն, եթե խանութում գիրքը վաճառվում է կրկնակի թանկ, դրան չարժե լուրջ վերաբերվել կամ հավատալ այդ գնին, քանի որ Վաչե Գաբրիելյանն ասել է, որ գրքի գնի բարձրացում չկա: Սպասենք, որ շուտով Վաչե Գաբրիելյանը կհայտարարի, որ կրկնակի էժանացել են հացը, միսը եւ ընդհանրապես ամեն ինչ, եւ բոլորը միանգամից կերջանկանան: