Տիգրան Հակոբյանն ազատ կարձակվի

Տիգրան Հակոբյանն ազատ կարձակվի
Նախօրեին մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ միջնորդել էին փոխել "Հեռուստառադիոպետկոմի" նախկին նախագահ Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը, որը կալանքի տակ է հունվարի 13-ից եւ առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ Հակոբյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերի յուրացում եւ վատնում անելու մեջ: Այսօր առավոտյան տեղեկացանք, որ փոխվել է վերջինիս խափանման միջոցը եւ օրվա ընթացքում նա ազատ կարձակվի: