Հեռուստացույցը թաքցրել է տաբատի մեջ

Հեռուստացույցը թաքցրել է տաբատի մեջ
21-ամյա Էրիկ Լի Քինգին մեղադրանք է առաջադրվել գողություն կատարելու փաստի առթիվ: Անցած տարվա դեկտեմբերին երիտասարդը մտել է տեխնիկայի խանութ եւ այնտեղից փորձել է դուրս գալ հեռուստացույցը տաբատի մեջ թաքցրած: Ընդ որում, Էրիկը հասել է մինչեւ խանութի ելքը, եւ անվտանգության աշխատակիցն ուշադրություն է դարձրել նրան միայն այն բանից հետո, երբ տղայի ձեռքից ընկել են շոկոլադե կոնֆետները, բայց նա չի կռացել վերցնելու: Այնուհետեւ անվտանգության աշխատակիցը նկատել է երիտասարդի տարօրինակ քայլվածքը եւ կանգնեցրել նրան: Էրիկի տաբատից դուրս են բերել ոչ միայն հեռուստացույցը, այլեւ լարերը եւ հեռակառավարման վահանակը: