Դատապարտում են

Դատապարտում են
Ներկայացնում ենք Խաղաղասիրական նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնից Գյումրիում ահաբեկչության  քարոզչության հետ կապված  հայտարարությունը՝



Ադրբեջանական ֆիլմերի «STOP» փառատոնի դեմ հերթական զրպարտության քարոզարշավն է կազմակերպվել: Ապրիլի 11-ին  Գյումրիում  ԶԼՄ-ների միջոցով մասսայական միտինգի ընթացքում տարածվել է  սուտ տեղեկատվություն փառատոնի ծրագրի մեջ մտած ֆիլմերի  նպատակների վերաբերյալ: Կառավարության և հասարակական գործիչների կողմից հնչել են սպառնալիքներ, օրենքի խախտման գնով փառատոնի անցկացումը թույլ չտալու մասին:



Նրանց  ելույթները  բռնություն էին հրահրում փառատոնի կազմակերպիչների, փառատոնի անցկանման վայրի, որը լրագրողական «Ասպարեզ» ակումբն էր, և այն մարդկանց նկատմամբ, ովքեր կայցելեին ֆիլմերի ցուցադրությանը:



Հիմնվելով  փառատոնի դեմ բողոքի  ցույցը  լուսաբանող հայաստանյան ԶԼՄ-ների վիդեոտեսագրությունների և ականատեսների վկայությունների վրա՝ հայտարարում ենք, որ փառատոնի շուրջ ստեղծված  կեղծ  լարվածության պատճառով, հնարավոր են պրովոկացիաներ և  բռնության գործադրում փառատոնի կազմակերպիչների և  մասնակիցների նկատմամբ, ինչի պատասխանատվությունն անձամբ կրում է Գյումրու քաղաքապես Վարդան  Ղուկասյանը, ում ղեկավարությամբ  են իրականանում ահաբեկչության քարոզչական ակցիաները: