Մայիսմեկյան ակցիա

Մայիսմեկյան ակցիա
Բոլոր նրանց,



ովքեր չեն ցանկանում հանդուրժել սոցիալական անհավասարությունը, կապիտալիստական շահագործումն ու ֆորմալ դեմոկրատիան,



ովքեր ուզում են նոր հակակապիտալիստական այլընտրանք ձևավորել



և ում համար կապիտալիզմն ու նեոլիբերալ քաղաքականությունը բնության ու մարդկության դեմ ուղղված չարիք են,



ովքեր դեմ են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի առևտրայնացմանը,



ովքեր ուզում են արմատականորեն փոխել քաղաքական ու տնտեսական համակարգը,



ովքեր, չհանդուրժելով սոցիալական անհավասարությունն ու ֆորմալ դեմոկրատիան, ցանկանում են տնտեսությունն ու իշխանությունը անմիջականորեն պատկանի ժողովրդին,



հրավիրում ենք մասնակցելու մայիսմեկյան ակցիային` հանուն իրավունքների, ազատությունների և արժանավայել կյանքի:



13:00-ին Հյուսիսային պողոտա - Թումանյան փողոցի հատման մասից երթով կանցնենք կենտրոնական փողոցներով, կավարտենք Մաշտոցի այգում