Պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը լուծում է Ֆիրդուսի բնակիչների տների հարցը

Պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը լուծում է Ֆիրդուսի բնակիչների տների հարցը




րդյունքումԵրևանի թիվ ութ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ «Եվրոպա»  հյուրանոցի մատույցներում գնտվող Ֆիրդուսի  տոնավաճառի հարակից տարածքներում ապրող բնակիչների բնակարանային հարցը լուծում է ստանում: Արդեն մի քանի տարի է Ֆիրդուսում որոշ տարածքներ ճանաչվել են պետության գերակա շահ, ինչի ա տարածքում բնակվող բնակիչները ստիպված լքել են իրենց բնակավայրերը` հույս ունենալով, որ պայմանագրում նշված երեք տարի ժամկետը լրանալուց հետո կկարողանան բնակություն հաստատել նոր էլիտար շենքում: Շինարարություը ձգձգվել է, և բնակիչները հայտնվել են ծանր կացության մեջ: 



Ըստ Նուշիկյանի շտաբի, խնդրի լուծման համար տարածքի բնակիչները դիմել են իրենց ընտրատարածքի ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանին: Վերջինս խնդրին լուծում տալու ակնկալիքով հանդիպել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետի միջնորդությամբ Գ.Նուշիկյանը հանդիպել է կառուցապատող ընկերության նախագահ Էդիկ Մելիքյանի և աշխատանքները համակարգող պատասխանատուների հետ: Այնուհետև Նուշիկյանը կազմակերպել է հանդիպում բնակիչների և շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարության հետ` բնակիչների հարցերին անմջապես պատասխանելու նպատակով: Կառուցապատողների հավաստմամբ` կառուցապատումը ձգձգվում է այն պատճառով, որ սկզբնական շրջանում բնակիչների ցանկություններն այլ են եղել: Ըստ նախնական նախագծի` այդ տարածքում պետք է կառուցվեր 16 000 քմ բնակելի շենք, որը բնակիչների դիմումների արդյունքում փոփոխվել և դարձել է 60 000 քմ: Այդ գործընթացը, որը ներառում է բնակիչների դիմումների հաշվարկներն ու նոր նախագծի հաստատումը տեւել է մոտ մեկուկես տարի, ինչը հանդիսացել է շինարարության ձգձգման պատճառը: Հանդիպումների ու քննարկումների արդյունքում, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ. այն մարդիկ, ովքեր կշարունակեն սպասել շինարարության ավարտին, երեք տարվա ընթացքում կստանան իրենց բնակարանների բանալիները, իսկ Գինու գործարանի հարևանությամբ գտնվող տարածքում առաջնահերթ բնակարաններ կտրամադրվեն 70 տարեկանից բարձր անդամներ ունեցող ընտանիքներին: Այս երեք տարիների ընթացքում կրած անհանգստությունների համար էլ որպես փոխհատուցում բնակիչները կստանան 5 քմ ավելի բնակմակերես: Պատգամավորի թեկնածուն այս ամենը լուրջ գործնական առաջխաղացումներ է համարում: Նա բնակիչներին վստահեցրել է, որ խնդիրը ոչ միայն գտնվում է ՀՀ վարչապետի անմիջապես հսկողության ներքո, այլ ինքն էլ անձամբ է վերահսկելու: