«Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում չքվեարկել իշխող ուժերի օգտին

«Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում չքվեարկել իշխող ուժերի օգտին
«Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ   Սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 14:00-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդա­րանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հանդեպ ՆԺԿ դիրքորոշման հարցն էր: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հավաքի մասնակիցներին ներկայացրեց 2012թ. մարտի 18-ի ակտիվի ժողովից հետո Հայաստանում և նրա շուրջ ընթացող քաղաքական պրոցեսների ողջ տրամաբանությունը: Նրա համոզմամբ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական քարոզչությունը ավելի տեսանելի դարձրեց Հայաստանի առջև կանգնած մարտա­հրավերների տիրույթում այս թատերականացված միջոցառման ողջ սնանկությունը:



Ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում վերահաստատեցին, որ մայիսի 6-ին պետք է գնալ ընտրության և կոչ անել մեր հայրենակիցներին ոչ մի ձայն չտալ իշխող կոալիցիայի բոլոր քաղաքական ուժերին /ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ/:



Ակտիվի ժողովն այդ հարցի հետ կապված առաջարկեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ քաղաքական հայտարարությամբ: