ՀՅԴ-ն սոցիալական հարցումներին չի վստահում

ՀՅԴ-ն սոցիալական հարցումներին չի վստահում
«ՀՅԴ-ն սատարելու է  Արաբկիրի 4-րդ ընտրատարածքում առաջադրված Սաթիկ Սեյրանյանին»,- այսօր հայտարարեց ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը:



Նա ասաց,  որ շատ տեղերում նկատել է լարվածության մեծացում և հորդորեց պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները. «Մենք ճակատամարտի դուրս չենք եկել, բոլորս մի երկրի քաղաքացիներ ենք և ընտրություների ավարտից հետո ապրելու ենք կողք-կողքի»:







Ըստ Աղվան Վարդանյանի, Դաշնակցությունը կարողացավ արդյունավետ ընտրապայքար կազմակերպել և հասարակությանը ներկայացնել կուսակցության  առավելությունները մյուս քաղաքական ուժերից: Նա ասաց, որ իրենց նախընտրական ծրագրում չիրականացվելիք բան չեն ասել:



Բանախոսը  ցավով նշեց, որ  ՀՅԴ-ն բանավեճի հնարավորություն չունեցավ: Ըստ նրա,ս բանավեճերը ժողովրդին կողմնորոշվելու հնարավորություն են տալիս, ինչից այժմ մեր քաղաքացիները զրկված են:



Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ԶԼՄ-ների մեծ մասը ուղղորդվում է մեկ կենտրոնից՝ նախագահական նստավայրից: Նա կարևորեց ազատ լրատվամիջոցների առկայությունը:



Ա. Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ի շարքերում 6000-6500 մարդ կա, և երբեք կուսակցության շարքերում ու ղեկավարության միջև պառակտումներ չեն եղել:



ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգողը սոցիալական հարցումներին չի վստահում՝ նախորդ ընտրությունների փորձից ելնելով:



Սեդա Ստեփանյան