ԲՀԿ-ականին ծեծել է մեկ այլ ԲՀԿ-ական, պատճառը քաղաքական չէ

ԲՀԿ-ականին ծեծել է մեկ այլ ԲՀԿ-ական, պատճառը քաղաքական չէ
«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել  ապրիլի 18-ին Արաբկիրում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետեւանքով մահացել էր նույն համայնքի բնակիչ, ԲՀԿ-ական Ժորա Կարապետյանը:



 



Հիշեցնենք, որ Կարապետյանը նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, ձախ քունքային հատվածի «պիդորալ հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Միքայելյանի անվան բժշկական կենտրոն եւ հայտնել է, թե Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի աստիճաններից է վայր ընկել: Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ հաջորդ օրը Արաբկիրի 19 փողոցի վրա Ժորա Կարապետյանին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել էր Սարիբեկ Հարությունյանը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօր. 112 հոդվածի հատկանիշներով:



Հավաստի աղբյուրի փոխանցմամբ, իրականում այս միջադեպը տեղի է ունեցել անհեթեթ պատճառով: Ժորա Կարապետյանը եւ Սարիբեկ Հարությունյանը ավտոտնակում «սեկա» են խաղացել հենց Արաբկիրի Բանջարանոցային փողոցի վրա գտնվող շտաբում, որի ընթացքում ծագած տարաձայնության պատճառով վիճել են, ինչն էլ շարունակվել է դաժան ծեծկռտուքով եւ խաղընկերոջ մահով: Ի դեպ, ԲՀԿ-ական է նաեւ Սարիբեկ Հարությունյանը: