Քայլ առ առաջ...

Քայլ առ առաջ...
ԴԵՍՊԱՆՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ



Մինչեւ ՀԱԿ ներկայացուցչի «ոստիկանությո՜ւն, ոստիկանությո՜ւն» կանչերին կարձագանքեին թիվ մեկ ընտրատարածքի 04 տեղամասի ոստիկանները, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն արդեն տեղում էր: Նա մնաց մինչեւ տեղամասի փակվելն ու մի բան էլ ավելի: Թող զարմանալի չթվա, բայց Հեֆերնն արձանագրեց, որ այդ տեղամասում ընտրություններն անցան ազատ, արդար եւ թափանցիկ:ԱԿԱՄԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ



ՀՀԿ-ի վստահված տանձը, ներողություն, անձը, տեղամաս մտնող ընտրողներին ցույց էր տալիս ԲՀԿ-ի տեսախցիկն ու ասում` տես, հա, նկարում են, «չարաճճիություն» չանես:



ՍԱՏԱՆԻ ԹԱՆԱՔ



Էդուարդ Շարմազանովի անձնագրում դրված դրոշմակնիքը շատ շուտ անհետացել է, իսկ Գալուստ Սահակյանի անձնագրում դրվածը` դեռ ոչ: Այս խայտառակությունը, սակայն, ոչ Շարմազանովն է մեկնաբանում, ոչ Գրիգորիչը:



ՆՈՐ ԸՕ, ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ



Տեսնես տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թիվը 7-ի հասցնելու գաղափարն ո՞ւմն է: Բավական չէ մարդիկ փամփերսներով էին աշխատում, դեռ մի բան էլ սոված մնացին:



ՕԳՆՈՂԸ



Երիտասարդը դիմում է ՏԸՀ նախագահին.



- Տատիկս լավ չի տեսնում, թույլ տվեք օգնեմ` ՀՀԿ-ին քվեարկի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ