Ադրբեջանը նոտա է հղել Գերմանիային

Ադրբեջանը նոտա է հղել Գերմանիային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Գերմանիայի իշխանություններին: Պաշտոնական Բաքուն պահանջել է պարզաբանումներ տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Երևանում Գերմանիայի դեսպանի արած հայտարարության կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը շեշտել էր ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին հետևելու անհրաժեշտության մասին: Այս առթիվ Ադրբեջանի ԱԳ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը հայտարարել է. «Այս փաստի կապակցությամբ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ իրադրությունը հստակեցնելու նպատակով, հակամարտության վերաբերյալ արած հայտարարությունը կամ հաստատելու, կամ ժխտելու համար: Եթե հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները հաստատվեն, ապա Գերմանիայի նման հայտարարություններն ադրբեջանական կողմի համար անընդունելի են և կորակվեն որպես հետընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտոնական Բեռլինի որդեգրած դիրքորոշման մեջ»: