Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է «2013 թվականն իր վրա վերցնել»

Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է «2013 թվականն իր վրա վերցնել»
«Շատերը թվաբանական հաշվարկ են անում եւ նայում են դեպի 2018 թվական… ես ժամանակից շուտ այն եզրակացության եկա, որ 2013 թվականը ես ինձ վրա պետք է վերցնեմ, եւ այնպիսի դաշտ ստեղծենք, որ 2018-ին ընդառաջ ունենանք ազատ, արդար ընտրություններին հարիր քաղաքական վիճակ Հայաստանում»,- երեկ իր ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաեւ ասել է. «…որքան էլ հիմնավոր են այդ քննադատությունները, թե ընտրություններով ի՞նչ պիտի փոխենք, արդեն որոշվել է եւ այլն, այս մտայնությունից մենք պետք է վեր կենանք, եւ այո, դա հաղթահարելի է, եւ պետք չունենք խանդով կամ նախանձով նայել Վրաստան կամ որեւէ ուրիշ տեղ: Մենք կարող ենք անել դա: Այն ժողովուրդը, որ 1988 արեց, կարող է փոխել իր սեփական ընթացքը»: