Հովիկ Աբրահամյանը «խառնել է» Չեխիան ու Չեխոսլովակիան

Հովիկ Աբրահամյանը «խառնել է» Չեխիան ու Չեխոսլովակիան
Պարզվում է` Հովիկ Աբրահամյանի Չեխիա կատարած այցն այնքան էլ անամպ չի անցել, որքան էլ նա վստահեցնում է: Բանն այն է, որ Չեխիայի Սենատի նախագահ Մ. Շտիխի հետ հանդիպման ժամանակ ելույթի իր խոսքում Հովիկ Աբրահամյանը երկու անգամ «Չեխիայի» փոխարեն ասել է` «Չեխոսլովակիա», ինչը վիրավորել է չեխերին, երկու անգամ էլ նրանք ընդհատել են ՀՀ ԱԺ նախագահին եւ ուղղել` ոչ թե Չեխոսլովակիա, այլ` Չեխիա: Սլովակիան այլ պետություն է: Իսկ Չեխոսլովակիան ընդհանրապես այլեւս գոյություն չունի: Բայց դե, Հովիկ Աբրահամյանը հին մարդ է, եւ նրա հիշողության մեջ նախորդ՝ խորհրդային դարաշրջանում գոյություն ունեցած Չեխոսլովակիա պետությունն է դեռ կենդանի: