Սպասելիքները չեն արդարացել

Սպասելիքները չեն արդարացել
Ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեւել է մոտ քառասուն րոպե: Այն եզակի նիստերից է եղել, որին ԳՄ բոլոր անդամները մասնակցել են: Չնայած սպասումներին, որ այդ օրվա նիստում կքննարկվեն Քոչարյան-Աբրահամյան ինքնաթիռային հանդիպման մանրամասները, ԲՀԿ-ի հետ փոխհարաբերությունների հարցը, սակայն ոչ մի առանցքային հարց չի քննարկվել:



 



ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Թադեւոսյան Ռուբիկը ներկայացրել է դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ համագումարի առնչությամբ կատարվող աշխատանքները, համայնքներից ընտրված պատվիրակների չափն ու քանակը: Սերժ Սարգսյանն այս անգամ եւս կարեւոր հարցերը քննարկել է ԳՄ նիստից հետո` ծերակույտի առանձին անդամների հետ: Այնուհանդերձ, ԳՄ-ում ծերերը եւս մեկ անգամ իրենց պատրաստակամությունն են հայտնել` մինչեւ վերջ ջարդել ԲՀԿ-ին, Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հորդորել է սպասել:



 



Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբի պետ նշանակվելու հարցին, ապա այն անցել է առանց քննարկման, ինչպես ասաց ԳՄ մեր աղբյուրը. «Սերժ Սարգսյանն առաջարկեց այդ թեկնածությունն այն տոնով, որ հարցը քննարկման ենթակա չէ»: